Լրահոս
Միջազգային
11:31
06.01.25
447

Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը

Img default alt hy

Սիրիայում իսլամիստական ​​լրատվական ալիքները, որոնք մոտ են նոր իշխանություններին, հրապարակել են Գերմանիայի ԱԳ նախարարի այցի լուսանկարները, որոնցում նախարարի մարմինն ու դեմքը «լղոզված» են, գրում է Bild-ը:

Մասնավորապես, Almharar լրատվական ալիքը Telegram-ում տարածել է լուսանկարներ, որոնցում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն անճանաչելի է դարձել «լղոզվածության» պատճառով։ Մինչդեռ նրա ֆրանսիացի գործընկեր Ժան Նոել Բարոն առանց ռետուշի պատկերված է սիրիացի քաղաքական գործիչների կողքին։

Հիշեցնենք, որ Անալենա Բերբոքի այցի ժամանակ Սիրիայի դե ֆակտո ղեկավար ալ Ջուլանին հրաժարվել էր սեղմել կին նախարարի ձեռքը:

Almharar-ը կապված է Սիրիական ազատ բանակի հետ, որն այսօր Սիրիայում ամենամեծ ընդդիմադիր շարժումն է. այն դեկտեմբերին է զավթել իշխանությունը: Սա նշանակում է, որ հեռուստաալիքը մոտ է նոր իշխանություններին, սակայն սիրիական պաշտոնական լրատվական գործակալություն չէ: Սիրիական պաշտոնական «Սանա» լրատվական գործակալությունը պատկերները տարածել է առանց գրաքննության կամ խմբագրման: