Լրահոս
Աշխարհ
21:20
29.10.22
104

Սինգապուրում մակակները մտել են լոգարան և խառնաշփոթ սարքել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Մակակների խումբը մտել է Սինգապուրի բնակչուհու լոգարան և նրանից լվացող միջոցներ գողացել՝ խառնաշփոթ սարքելով։ Այս մասին հայտնում է Asia One-ը։

Ռայան անունով մի աղջիկ սպա պրոցեդուրաներ է անելիս եղել, երբ նկատել է, որ կապիկները պստուհանով մտել են իր լոգարան: Ռայանը տեսանկարահանել է տեղի ունեցածը։ Կադրերում երևում է, թե ինչպես են մակակները լոգարանում բարձրանում քիվի վրա, դարակներից վերցնում շամպունն ու ցնցուղի գելը և փախչում։

«Նրանք այնքան շատ էին, որ բոլորը պատուհանով մտնում էին և դուրս գալիս»,- ասել է աղջիկը: