Լրահոս
Միջազգային
16:25
05.02.22
126

Սի Ծինփինը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին առաջարկել է նավթագազային ոլորտում Չինաստանի և Թուրքմենստանի համագործակցությունը բոլորովին նոր մակարդակի հասցնել

Img default alt hy

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին առաջարկել է նավթագազային ոլորտում երկկողմ համագործակցությունը «բոլորովին նոր մակարդակի հասցնել»։

Ինչպես հայտնում է Չինաստանի ԱԳ նախարարությունը, Սի Ծինփինն ասել է, որ

Չինաստանն ու Թուրքմենստանը պատրաստ են ակտիվ աշխատել կարճաժամկետ և երկարաժամկետ փոխգործակցությանն առնչվող հարցերի շրջանակը հստակեցնելու ուղղությամբ, «ավելի մեծ կշիռ հաղորդել գազի ոլորտում համագործակցությանը, ընդլայնել այն, նշված ոլորտում համագործակցությունը հասցնել բոլորովին նոր մակարդակի»։

Չինաստանի նախագահն ընդգծել է նաև, որ Պեկինը ձգտում է փոխշահավետ գործընկերության՝ Աշխաբադի հետ, կողմ է գազի մատակարարումների հարցում Թուրքմենստանի հետ համագործակցության ընդլայնմանը։

Դիմելով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Սի Ծինփինն ասել է․ «Չին-թուրքմենական համագործակցությունը գազի ոլորտում խթանող ազդեցություն է ունեցել մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Չինաստանը, անկախ միջազգային ասպարեզում իրավիճակի փոփոխություններից, կմնա Թուրքմենստանի հուսալի բարեկամն ու գործընկերը։ Պատրաստ ենք փոխգործակցել, ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը՝ բոլոր ուղղություններով»։