Լրահոս
Աշխարհ
19:05
31.10.22
89

Շվեյցարիայի ԿԲ-ն խոշոր վնաս է կրել ոսկու և արժույթի ներդրումների արժեզրկման պատճառով

Img default alt hy

Շվեյցարիայի ազգային բանկը (SNB, երկրի կենտրոնական բանկ) հաշվետվություն Է ներկայացրել 2022 թվականի ինն ամսվա ընթացքում խոշոր վնասի մասին՝ ֆրանկի թանկացման և տոկոսադրույքների բարձրացման ֆոնին, որոնք հանգեցրել են ոսկով, օտարերկրյա արժույթներով ներդրումների արժեզրկման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունվար-սեպտեմբերին SNB-ի վնասը կազմել Է 142,37 մլրդ շվեյցարական ֆրանկ (142,94 մլրդ դոլար)՝ մեկ տարի առաջվա 41,43 մլրդ ֆրանկ շահույթի դիմաց: Օտարերկրյա արժույթի կորուստները հասել են 141 մլրդ ֆրանկի, ոսկով՝ 1,1 մլրդ ֆրանկի:

Ոսկու գինը 2022 թվականի սեպտեմբերի վերջին մեկ կիլոգրամի դիմաց իջել Է մինչև 52 հազար 525 ֆրանկ՝ մեկ տարի առաջվա 53 հազար 548 ֆրանկից, նշվում Է շվեյցարական ԿԲ-ի մամուլի տեղեկագրում: Եվրոյի նկատմամբ ֆրանկի փոխարժեքը տարեսկզբից աճել Է 4,5 տոկոսով: Երևանի ժամանակով 13:04-ի դրությամբ այն մեկ ֆրանկի դիմաց կազմել Է 1,0073 եվրո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: