Լրահոս
Քաղաքական
10:27
09.05.25
473

Շուշիում հարսանիքը նշած Արմեն Գրիգորյանի համար այսօր եռատոն չէ

Img default alt hy

Հայաստանի Անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանի համար այսօր եռատոն չէ։

Հաղթանակի զբոսայգում պատասխանելով լրագրողների հարցերին՝ այսօր ձեզ համար եռատո՞ն է, նա պատասխանեց. «Ոչ։ Եկել ենք հարգելու Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը զոհած բոլոր այն մարդկանց համար, որոնք իրենց կյանքն են դրել այդ հաղթանակը կերտելու համար»։

Լրագրողի հարցին՝ նախկինում գալիս էիք, հարգելու նաև Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհածների  ու Շուշին ազատագրածների համար, Ա. Գրիգորյանն ասաց. «Նաև իրենց հիշատակը հարգելու համար։

Եռատոնն ու զոհերի հիշատակը հարգելը տարբեր բաներ են»։

Մայիսի 9-ին  տարիներ շարունակ նշվել է՝ այրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։