Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:00
10.08.25
421

Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ. Հռոմի պապ

Img default alt hy

Իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եկեք շարունակենք աղոթել պատերազմների ավարտի համար։

Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը», – ասել է պապը։

Նա հիշեցրել է որոշումների պատասխանատվության մասին, որոնք պետք է հաշվի առնեն ժողովուրդների շահերը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում: