Լրահոս
Հասարակական
23:28
05.12.22
156

Շչակ է փորձարկվելու

Img default alt hy

ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք բնակավայրում կանցկացվի ուսումնական վարժանք՝ «Օդային տագնապ» թեմայով, որի ընթացքում, փորձարկման նպատակով, կմիացվի էլեկտրաշչակը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը Գեղարքունիք բնակավայրի բնակիչներին խնդրում են խուճապի չմատնվել, նախապես հայցելով բնակիչների ներողամտությունը։