Լրահոս
Միջազգային
13:23
24.11.22
80

Շառլ Միշելը կմեկնի Պեկին

Img default alt hy

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի սկզբին կայցելի Պեկին, որտեղ կհանդիպի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ, տեղեկանում ենք South China Morning Post պարբերականից: Ըստ Եվրամիության բարձրաստիճան աղբյուրների՝ Միշելը Չինաստանի մայրաքաղաք կժամանի դեկտեմբերի 1-ին:

Սա առաջին հանդիպումն է Չինաստանի ղեկավարի և Եվրոպական խորհրդի նախագահի միջև 2018 թվականից ի վեր: Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահի ուղևորությունը կազդարարի փոփոխություններ Եվրամիության և Պեկինի հարաբերություններում:  

Պարբերականը նշում է, որ Եվրոպական միությունը վերագնահատում է իր մոտեցումը Չինաստանի նկատմամբ, քանի որ կան մտահոգություններ, որ ԵՄ-ն չափազանց մեծ տնտեսական կախվածություն ունի Պեկինից: Նոյեմբերի սկզբին Չինաստան էր այցելել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: 

Սի Ծինփինը հանդիպման ընթացքում իր գերմանացի պաշտոնակցին առաջարկել Էր ուժեղացնել համագործակցությունն աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և անկարգությունների ֆոնին: