Լրահոս
Քաղաքական
11:45
06.05.25
187

«Շահագրգռված ենք, որ մեղավորները բացահայտվեն». ՔՊ-ն դատապարտում է Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենայի հրկիզման դեպքը

Img default alt hy

Քիչ առաջ տեղեկացանք, որ հրկիզվել են ավագանու ընդդիմադիր անդամին պատկանող ավտոմեքենան։ Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են և պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

«Դատապարտում ենք տեղի ունեցածը և շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն և օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության»,- գրել է նա: