Լրահոս
Հասարակական
15:00
15.05.22
159

Սևանա լճում երկու քաղաքացիների որոնման աշխատանքները վերսկսվել են

Img default alt hy

Մայիսի 15-ին, ժամը 06:02-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը, հայտնում են ԱԻՆ-ից։

Ժամը 07:44-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։