Լրահոս
Հասարակական
13:20
17.05.22
155

Սևանա լճում 11 օր առաջ կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Img default alt hy

Մայիսի 17-ին, ժամը 06:49-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Ժամը 08:38-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։