Լրահոս
Հասարակական
11:00
04.05.25
471

Մի շարք հասցեներում ջուր չի լինի

Img default alt hy

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում մայիսի 5/6-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին, ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը, ժամը 08:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝  Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր  գյուղերի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: