Լրահոս
Իրավական
15:07
05.05.25
332

ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է

Img default alt hy

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին քիչ առաջ ձերբակալել են՝ յուրացումների քրեական վարույթի շրջանակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս լուրն ու նշեցին, որ մանրամասներ կհայտնեն քիչ անց։ Հայտնում է Panorama.am-ը:

Panorama.am-ին ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ ՍԱՏՄ աշխատակիցների ձերբակալության մասին ինքը տեղյակ չէ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, ըստ որի՝ Արմեն Դանիելյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

Արմենը Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։