Լրահոս
Իրավական
17:34
06.05.25
226

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է

Img default alt hy

Դատարանը բավարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս պահին ՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորված է։

Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ երեկ ձերբակալված ՍԱՏՄ աշխատակցի նկատմամաբ խափանման միջոց դեռ ընտրված չէ։

ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։

Հիշեցնենք՝ Արմեն Դանիելյանին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց օրեր առաջ՝ ապրիլի 30-ին։