Լրահոս
Քաղաքական
23:53
07.05.25
358

Սա պետական կառավարման տոտալ ձախողում է․ կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև․ Կոչուբաև

Img default alt hy

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ արձագանքելով այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին գրել է

«Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև կամ պետական կառավարման տոտալ տապալումը՝ սպառնալիքների լեզվով

Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ընդդիմադիր պատգամավորների հասցեին ոչ միայն զարմացրեցին, այլ նաև պարզ ցույց տվեցին՝ Հայաստանում կառավարման համակարգն այլևս չի գործում իր էությամբ:

Երբ երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս ընդդիմադիր ֆրակցիայի անդամներին բացահայտ սպառնալ մեկուսարանով միայն կոռուպցիայի խնդիրների բարձրաձայնման համար, սա այլևս քաղաքական բանավեճ չէ։ Սա շեղում է ժողովրդավարական սկզբունքներից և վերածվում իշխանական լկտի ցինիզմի։ Եվ այստեղ ամեն ինչից վեր է մեկ բան՝ կնոջ հանդեպ բացարձակ անհարգալից ու լկտի պահվածքը, որը ոչ մի կերպ չի կարող արդարացվել ոչ էմոցիոնալ, ոչ քաղաքական համատեքստում։

Այս միջադեպը ցույց է տալիս, որ մեր երկրում իշխանությունը չի հարգում ոչ ընդդիմադիրի ձայնը, ոչ կանանց արժանապատվությունը, ոչ էլ ժողովրդավարական հիմնական նորմերը։ Սա պետական կառավարման տոտալ ձախողում է։

Ժամանակն է սթափվել և հիշեցնել, որ իշխանության ուժը չափվում է ընդդիմության հանդեպ հանդուրժողականությամբ, ոչ թե սպառնալիքներով:

Ալեքսանդր Կոչուբաև
07.05.2025 թվական»։