Լրահոս
Քաղաքական
12:50
17.05.22
169

Սա «ուրախ» ավտոբուսն է․ ոստիկանության բաժիններ մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա. Էլինար Վարդանյան

Img default alt hy

Սա «ուրախ» ավտոբուսն է: Մոտավորապես 8 անց 30-ից այս ավտոբուսում մեր քսանից ավելի քաղաքացիներն են: Նրանց բերման են ենթարկում անհնազանդության խաղաղ ակցիայից, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ 

«Այս ավտոբուսը հասցրել է լինել Արաբկիրի, Զեյթունի բաժիններում, փորձել է շեղվել դեպի Մասիվ, հետո մտափոխվել է, այնուհետև Էրեբունի բաժին, բայց էլի ապարդյուն:

Ոստիկանության այս բաժինները մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա: Չգիտեմ, թե ուր կտանի ճանապարհը «ուրախ» ավտոբուսին, բայց շուտով 3 ժամը լրանում է:

Բարի ճանապարհորդություն, ընկերներ: Հուսամ հասցրեցիք հիանալ Երևանի գեղեցկությամբ:

Հ.Գ. վերջին տվյալներով «ուրախ» ավտոբուսները 3-ն են կամ միգուցե ավելին»: