Լրահոս
Աշխարհ
19:29
02.02.21
79

Ռուսական դպրոցներում առաջիկայում դաստիարակության գծով խորհրդականներ կհայտնվեն

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության կրթության նախարար Սերգեյ Կրավցովը հայտարարել է, որ շուտով ռուսական դպրոցներում կներդրվի դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի խորհրդականի պաշտոնը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունվարի 27-ին տեղի ունեցած Դաշնային խորհրդի ժամանակ նախարարը, մասնավորապես, նշել է՝ երկրի բոլոր մարզերում հաստիքի համալրման նպատակով մրցույթ կանցկացվի:

Կրթության նախարարությունից այս առնչությամբ պարզաբանել են, որ մրցույթին կարող են մասնակցել ինչպես գործող մանկավարժները, այնպես էլ մանկավարժական բուհերի չորրորդ կուրսի ուսանողները:

Լրատվամիջոցի ենթադրություններով՝ խորհրդականները կաշխատեն ոչ միայն տնօրենների, այլ նաև աշակերտների հետ: