Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:04
27.10.22
373

Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկել է լուծել Ղարաբաղի հարցը, բայց Երևանը գնաց իր ճանապարհով. Պուտին

Img default alt hy

Երկար տարիներ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է լուծել Ղարաբաղի հարցը՝ փոխանցելով Բաքվին հինգ շրջանները, որտեղից մարդիկ հեռացել էին, բայց Երևանը գնաց իր ճանապարհով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Մենք ասում էինք՝ եկեք շարժվենք հարաբերությունների կարգավորման հետևյալ ուղղությամբ` կա երկու շրջան՝ Քելբաջարի և Հարավի ինչ- որ փուլում պայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ՝ տալ այդ հինգ շրջանները։ Անիմաստ է, նրանք դատարկ են, մարդիկ գնացել են, փաստացի դուրս են եկել այդ տարածքից։ Ինչո՞ւ պահել դրանք»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Ղարաբաղի հետ կապի համար երկու հսկայական շրջանը բավական էր։ ՌԴ նախագահի կարծիքով` դա կլիներ արդար, կվերադառնային փախստականները։ Դա կլիներ տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու լավ քայլ։

«Իսկ Ղարաբաղի հետ կապի համար, ի դեպ, երկու հսկայական շրջանները բավական են։ Կարծում ենք՝ արդարացի կլիներ փախստականներին վերադարձնել և այլն։ Սա լավ քայլ կլիներ ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես գիտեք, դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- ասել է ՌԴ նախագահը։