Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:54
01.11.22
98

Ռուսաստանը չի պատրաստվում ընդհատել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերը

«Հայաստանը և Ռուսաստանը ամուր հիմքեր են ստեղծել ռազմավարական գործընկերության համար»: Սա մեջբերում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուղերձից, որ նա հղել է այսօր Երևանում սկսված «Պրիմակովյան ընթերցումներ» հարթակի մասնակիցներին: 

Տեքստը ընթերցել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Լավրովը համոզված է, որ քննարկումները հնարավորություն կտան օգտակար և գործնական առաջարկներ մշակել և կնպաստեն հայ-ռուսական փոխըմբռնման ամրապնդմանը: