Լրահոս
Միջազգային
15:57
27.10.22
94

Ռուսաստանը չի կարող անտեսել՝ տարածաշրջանի ճակատագրին ակտիվորեն միջամտելու Արևմուտքի շարունակվող փորձերը․ ՌԴ ԱԳՆ

Img default alt hy

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ-ը փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտնել Է, որ Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի երկրների ճակատագրին միջամտելու Արևմուտքի փորձերը: 

«Այդ կապակցությամբ ամերիկացիների կողմից ակտիվորեն խաղարկվում Է ոչ միայն «հակաահաբեկչական», այլև «հումանիտար» քարտը: Ձգտելով հումանիտար իրադրության վատթարացումն օգտագործել թալիբների վրա ուլտիմատիվ ճնշումն ուժեղացնելու համար, ԱՄՆ-ը շարունակում Է անօրինականորեն պահել երկրի արտասահմանյան ակտիվները, չնայած ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունների, իրավապաշտպան կազմակերպությունների և հենց աֆղանցիների կոչերին»,-հիշեցրել Է նա:

«Հաշվի առնելով ողջ տարածաշրջանի ճակատագրին ակտիվորեն միջամտելու Արևմուտքի շարունակվող փորձերը՝ Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել»,-ասել Է ՌԴ ԱԳՆ-ի փոխնախարարը: «Մենք Քաբուլին աջակցելու ենք երկրում իրադրության կայունացման և անվտանգության շահերի ապահովման գործում, այդ թվում հաշվի առնելով այն, որ աֆղանական գործոնը մնում Է Կենտրոնական Ասիայում ահաբեկչական ակտիվության լուրջ պոտենցիալ աղբյուր»,-եզրափակել Է Սիրոմոլոտովը: