Լրահոս
Միջազգային
23:50
01.04.23
157

Ռուսաստանն ավելի շատ զենք կարտադրի. ամերիկացի գեներալը հերքում է ռուսների հաջողությունը Բախմուտում

Ռուս-ուկրաինական պատերազմում կողմերից ոչ մեկը առաջ չի գնում՝ Բախմուտում փակուղայի մարտերի պատճառով: Ուկրաինական քաղաքն ամբողջությամբ գրավելու՝ ռուսների պլանները դեռ կարողանում է ձախողել Զելենսկու բանակը: 

Ամերիկյան կողմը տեղեկություն ունի, որ Դաշնությունը մոտ 30 հազար բանտարկյալի ազատ է արձակել և ուղարկել Բախմուտ: Մեկ տարուց ավելի շարունակվող ռազմական գործողությունները դատարկել են թե՛ Կիևի, թե՛ Մոսկվայի ռազմապահեստները: