Լրահոս
Միջազգային
19:53
03.05.25
274

Ռուսաստանի թուլացած խրամատները Հարավային Կովկասում. թուրքական ակտիվությունն անխուսափելի՞ է

Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ՝ այսօր Երևանում հայ և ռուս փորձագետները փորձել են պարզել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար ռուս-ամերիկյան թեկուզ լարված  երկխոսությունը: 

Ռուսաստանը, որի դիրքերը Հարավային Կովկասում, փաստացի, սասանվել են, պատրաստվո՞ւմ է վերադառնալ: Եթե այո, ապա  ի՞նչ պայմաններով և ի՞նչ արժեք  կարող է ունենալ  Հայաստանի դիրքորոշումը ձևավորվող նոր աշխարհակարգում: