Լրահոս
Միջազգային
15:10
01.11.22
100

Ռուսաստանցիները կրճատել են նոյեմբերյան տոների շրջագայությունների բյուջեն

Img default alt hy

Ռուսաստանցիները նոյեմբերյան տոների և դպրոցական արձակուրդների օրերին ուղեգրեր գնելիս ավելի քիչ փող են ծախսել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայում (ՌՏՕԱ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարևոր միտումը, որը նշվել Է այս օրերին, բյուջեի կրճատումն Է նոյեմբերյան մինի-արձակուրդներին»,-նշել են ասոցիացիայում: «Ինքնուրույն և կազմակերպված ճանապարհորդություններում ռուսաստանցիների զգալի մասի մոտ առավել պահանջված են ուղևորությունները Ռուսաստանում: Ամենապահանջված ուղղություններն են Կրասնոդարի երկրամասը, Սանկտ Պետերբուրգը, Մոսկվայի մարզը, Մոսկվան, շրջագայությունները «Զոլոտոյե կոլցո»-ով: Պահանջված են նաև ճամփորդությունները Կազան, Կովկասյան Մինվոդի և Դաղստան:

Գրեթե հավասար են Եգիպտոս և Թուրքիա մեկնողների բաժինները, որոնք պահանջարկի առաջատարներն են արտասահմանում հանգստանալ ցանկացողների շրջանում: Մեծ հետաքրքրություն կա Արաբական Միացյալ Էմիրությունների, Թաիլանդի և Մալդիվների նկատմամբ: Դրա հետ մեկտեղ զբոսաշրջիկների 83 տոկոսն այնտեղ Է մեկնում երեխաների հետ: Փորձագետները նաև նշել են այլ թրենդ: «Եթե առաջ շատերն արձակուրդը տարեկան պլանավորում Էին երկու-երեք անգամ, ապա այժմ դիտվում Է տևական ուղևորությունների թվի կրճատում տարեկան մինչև մեկ, առավելագույնը երկու անգամ»,-պարզաբանել են ասոցիացիայում: