Լրահոս
Քաղաքական
20:15
28.10.25
148

Ռուսաստան բեռներ տանող վարորդների հարցը՝ ՀՀ-ին ճնշելու լծա՞կ. բողոք-նամակ են հանձնել կառավարություն

Ռուսաստան մուտքի արգելքի վտանգի առաջ կանգնած բեռնատարների վարորդների դժգոհությունը նորից կարող է հեղեղել Հանրապետության հրապարակը: 

Կառավարությունը վստահեցրել էր, թե դրական պատասխան ունի ռուս գործընկերներից, հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստին հարցը կլուծվի, անցել է 4 օր, վարորդներին շարունակում են կերակրել միայն խոստումներով իսկ արտգործնախարարը ընդդիմության գրպանն է գցում իր և  ընկերների բաժին պատասխանատվությունը: