Լրահոս
Հասարակական
15:46
16.05.22
512

Ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնն ամուսնացել է 20-ամյա աղջկա հետ

Img default alt hy

«StarHit» հրատարակությունը հայտնում է, որ ռուսական Առաջին ալիքի հանրահայտ «Мужское / Женское» թոք-շոուի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է 20-ամյա տավղահարուհի Սոֆյա Կալանդաձեի հետ։

Գորդոնն ու Սոֆյա Կալանդաձեյը  հանդիպել են 2018 թվականին։ Երիտասարդ աղջիկը  տավղահարուհի, Պետական ​​երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանողուհի է։ Վերջինս մանկուց է զբաղվում երաժշտությամբ, համառուսական և միջազգային մրցույթների դափնեկիր է։ 

Լինելով հայտնի դաշնակահար Բորիս Բերեզովսկու զարմուհին՝ նա մասնակցել է Ելաբուգայում տեղի ունեցած մեծ փառատոնի, որտեղ մի քանի տարի առաջ ելույթ է ունեցել Ալեքսանդրի հետ։

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուզդալի Սպասո-Եվֆիմիև վանքում։ Տոնակատարությանը ներկա են եղել միայն հարազատները։