Լրահոս
Իրավական
16:48
28.10.25
1 107

Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը, որի ընթացքում վերջինիս տրամադրվել է թարգմանիչ։ 

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը նախագահող դատավորը նշել է, որ նախորդ դատական ​​նիստում Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանից հրաժարվելու մասին՝ հղում անելով դատավարության ընթացքի վերաբերյալ նրա դժգոհությանը։

Դատարանի որոշման համաձայն՝ Վարդանյանի միջնորդությունը՝ իր պաշտպան Աբրահամ Բերմանից հրաժարվելու մասին, ընդունվել է, և Ադրբեջանի փաստաբանների միություն է ներկայացվել պաշտպան նշանակելու խնդրանք։

Դատավորը նշել է, որ Վարդանյանի նոր պաշտպանը Փաստաբանների միության անդամ Էմիլ Բաբիշովն է: