Լրահոս
Իրավական
23:05
29.04.25
599

Ռուբեն Վարդանյանը և իր փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկել են դատավորների կազմը

Img default alt hy

Այսօր Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական նիստը»։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանը և իր փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկել են դատավորների կազմը, քանի որ նախորդ լսումներում ներկայացված բազմաթիվ միջնորդություններից մի քանիսը մերժվել են։

Նշվում է, որ պաշտպանությունը դեռևս հնարավորություն չի ունեցել լիովին ծանոթանալ լսումների բոլոր արձանագրություններին։

Ըստ աղբյուրի, դատարանը բողոքը թողել է առանց քննարկման։

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 6-ին։