Լրահոս
Սպորտ
23:50
22.11.22
328

Ռոնալդուն կհեռանա՞ Մանչեսթեր Յունայթեդից. որոշումը հայտնի է

Img default alt hy

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա թիմից։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին՝ «Օլդ Թրաֆորդում» ունեցած հսկայական ներդրման համար։  346 հանդիպումներում պորտուգալացին խփել է 145 գոլ։ Ակումբը հաջողություն է մաղթել նրան և իր ընտանիքին ապագայում:

Ակումբի հայտարարության մեջ նշված է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» բոլորը կենտրոնացած են Էրիկ տեն Հագի գլխավորությամբ թիմի առաջընթացը շարունակելու և միասին աշխատելու վրա՝ խաղադաշտում հաջողության հասնելու համար: