Լրահոս
Սպորտ
18:00
28.12.22
152

Ռոնալդուի նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ կիրառեցին, հիմա Մբապեն է ապագան. Էրդողան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Էրզրումում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ նշելով, թե նա աջակցում է Պաղեստինի ազատագրական պայքարին։

«Աշխարհի առաջնությունում անարդար վարվեցին Ռոնալդուի հետ։ Ցավոք, նրա նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ կիրառեցին։ Այդպիսի տաղանդավոր ֆուտբոլիստին խաղի ավարտից կես ժամ առաջ խաղադաշտ դուրս բերեցին: Ռոնալդուն հիմա մեկնում է Սաուդյան Արաբիա։ Ռոնալդուն աջակցում է պաղեստինցիների գործին։ Հիմա Մբապեն է ապագան»,- «Shantnews»-ի փոխանցմամբ՝ Էրդողանի խոսքերը մեջբերում է Anadolu-ն։

Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Ռոնալդուն մնացել էր Պորտուգալիայի հավաքականի պահեստայինների թվում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։