Լրահոս
Հասարակական
16:30
16.05.22
503

Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը օկուպացրել է տնօրենի աշխատասենյակը

Img default alt hy

«Oragir.news»-ը գրում է․

«Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի և ներկայիս մարզպետ Ահարոն Սահակյանի հարաբերությունները լարվել են։ Բանն այն է, որ Ահարոն Սահակյանը փարձում է ապառոմանոսացման ենթարկել մարզը, այսինքն՝ նրա բոլոր խնամի-ծանոթ-բարեկամներից ազատել մարզի կառավարումը։ 

«Oragir.news»-ին հասած տեղեկություններով՝ ներկայիս մարզպետը մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների կառավարման խորհուրդներից քիչ-քիչ հեռացնում է Ռոմանոս Պետրոսյանի մերձավորներին, որոնք գրեթե բոլոր դպրոցների կառավարման խորհուրդներում կային։

Մեր տեղեկություններով՝ մարզպետի այս որոշումը Ռոմանոս Պետրոսյանին այնքան է զայրացրել, որ նույնիսկ վիճաբանություններ են տեղի ունեցել։ Ամենաթեժ իրավիճակը, սակայն, «Կոտայք» ջրօգտագործողների միությունում է, ընկերության ղեկավար է ընտրվել Կամարիսի նախկին գյուղապետ Գոռ Հակոբյանը, սակայն նա էլ Ռոմանոս Պետրոսյանի սրտով չէ, վերջինիս եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, մեզ հասած տեղեկություններով, օկուպացրել է տնօրենի աշխատասենյակը։

Մեզ ասացին, որ նա տնօրենի աշխատասենյակից դուրս չի գալիս, մինչդեռ որևէ իրավունք չունի այնտեղ գտնվելու, իսկ ընտրված տնօրեն Գոռ Հակոբյանն էլ չի կարողանում իր լիազորություններն իրականացնել։ Մենք տեղեկությունը նախ փորձեցինք ճշտել «Կոտայք» ՋՕ-ից։ Թեժ գծին կատարած մեր զանգին պատասխանեց աշխատողներից մեկը, նրան հարցրինք՝ հիմա ո՞վ է ընկերության տնօրենը․

«Դեռ պարզ չէ, հարգելի՛ս, ընտրության հետ կապված խնդիրներ կան, Ձեր հարցին չենք կարող պատասխանել»,- պատասխանեց ընկերության աշխատակիցը։ Հարցրինք՝ ճի՞շտ է, որ Գոռ Հակոբյանն է ընտրվել տնօրեն, աշխատակիցը պատասխանեց․ «Այդ հարցին էլ չեմ կարող պատասխանել, Գոռ Հակոբյանը ընտրվել է, բայց խնդիրներ են առաջացել»։ Ընկերության աշխատակցին հարցրինք նաև՝ ճի՞շտ է, որ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ընկերության ղեկավարի աշխատասենյակում է նստում։ Մի փոքր դադարից հետո աշխատակիցն ասաց․

«Բերեք չպատասխանեմ, էլի»։ «Oragir.news»-ին հաջողվեց կապ հաստատել նաև Գոռ Հակոբյանի հետ։ Մեզ հետ զրույցում Հակոբյանն ասաց․ «Դեռ աշխատանքի չեմ գնում, որովհետև աշխատանքային պայմանագիր չենք կնքել»։ Հակոբյանին հարցրինք՝ միայն դա՞ է պատճառը․ «Այս պահին՝ այո»,- պատասխանեց նա։ Հետաքրքրվեցինք նաև, թե ճի՞շտ է, որ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրն է իր աշխատասենյակը գրավել, և իրեն իրավապահների միջնորդությունն է պետք այն ազատագրելու և աշխատանքային պարտավորությունների կատարմանն անցնելու համար․

«Այս պահին ընդհանրապես ես նման խնդիր չունեմ։ Ես սպասում եմ աշխատանքային պայմանագրին, մարզխորհրդի նախագահի ստորագրությունն է բացակայում, հիմա խորհրդի մյուս անդամները լիազորում են քարտուղարին, որ կարողանա ինձ հետ աշխատանքային պայմանագիր կապել»։ Հակոբյանին հարցրինք նաև, թե ինչո՞ւ է մինչև իր լիզորությունների կատարմանն անցնելը նախկին մարզպետի եղբայրը նստում տնօրենի աշխատասենյակում․

«Ես տղյակ չեմ», - պատասխանեց Հակոբյանը։ «Oragir.news»-ը փորձեց նաև Ռոմանոս Պետրոսյանի պարզաբանումը ստանալ, սակայն նրա հետ կապվել այդպես էլ չհաջողվեց»։