Լրահոս
Սպորտ
11:00
26.10.22
125

«Ռեալ»-ը պարտվեց, ՊՍԺ-ն հաղթեց ոչ ֆուտբոլային հաշվով

Img default alt hy

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում կայացան  E, F, G, H խմբերի 5-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Զալցբուրգ»-ը հյուրընկալվելիս զիջեց «Չելսի»-ին 1:2 հաշվով, Զագրեբի «Դինամո»-ն խոշոր հաշվով պարտություն կրեց «Միլան»-ից`0:4:

F խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Սելթիկ»-ի հետ, իսկ Մադրիդի «Ռեալ»-ը սենսացիոն պարտություն կրեց  «Լայպցիգ»-ից` 3:2:

G խմբում «Սևիլիա»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Կոպենհագեն»-ի դարպասը, «Բորուսիա-Դորտմունդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0:

Եվ H խմբում ՊՍԺ-ն Փարիզում ոչ ֆուտբոլային  7:2 հաշվով գերազանցեց «Մաքաբի Հայֆա»-ին, իսկ «Բենֆիկա»-ն Լիսաբոնում հաղթեց «Յուվենթուս»-ին` 3:2:

ՊՍԺ-ն ու «Բենֆիկա»-ն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում են: