Լրահոս
Քաղաքական
16:00
05.05.25
275

ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը՝ ոչ մի դժգոհություն, լրագրողների հետ զրույցում՝ մեղադրանքներ Ռուսաստանին

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ, որում չի ասվում ոչ մի խոսք Ալեն Սիմոնյանի՝ ՌԴ դեսպանին փոխանցված բացասական մտքերի, կամ դժգոհությունների մասին:

Փոխարենը՝ հանդիպումից որոշ ժամանակ անց, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը Ռուսաստանի հասցեին մեղադրանքներով է հանդես եկել։

Խոսելով ներքաղաքական իրավիճակի և կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարկանիշի մասին, Սիմոնյանը հայտնել է, որ «դրսից մեծ փողեր են ծախսվում»։

«Հյուսիսային հարևանի կողմից»,- նշել է Սիմոնյանը, ապա դրական արձագանքել լրագրողների դիտարկմանը,  թե՝ Ռուսաստանի։

Նրա խոսքով՝ Հայաստանի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, այն պարբերաբար ակտիվանում է, դրանում գործադրված են ոմն ռուս փորձագետներ հայկական ազգանուններով, փորձում են «փոխել իշխանությունը», հանրահավաքներ հայտարարել և այլն։