Լրահոս
Հայաստան
13:36
10.05.21
66

Քոչարյանի դաշինքի մարտավարության հարցում պետք է կայացվի կարևոր որոշում. համախմբել հանրային տրամադրությունները և հաղթել ընտրություններից 10 օր առաջ. Վահե Հովհաննիսյան

Img default alt hy

Հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի «Քոչարյան. Առաքելություն 911» վերտառությամբ հոդվածը:

Երեկվա՝ ակնհայտորեն հաջող մեկնարկից հետո հաջողությունը զարգացնելու համար պետք է արվեն կարևոր հետևություններ։

Քոչարյանի դաշինքի մարտավարության հարցում պետք է կայացվի կարևոր որոշում. հաղթել է պետք մինչև ընտրությունների օրը։ Հանրային կոնսոլիդացիան, դրա աճի տեմպը պետք է կառուցվեն այդ տրամաբանության մեջ։ Փաշինյանն ամեն ինչի ունակ է, նա ամեն քայլի գնալու է՝ իշխանությունը հնարավորինս ձգելու համար։ Սա անպայման պետք է նկատի ունենալ։ Իմ խորհուրդը դաշինքի շտաբին՝ խնդիր դնել՝ հանրային գիտակցության և պետական համակարգի գիտակցության մեջ հաղթանակը ամրագրել հունիսի 20-ից շատ ավելի վաղ։