Լրահոս
Մշակույթ
10:10
11.05.22
752

Քրիստոսի արձանի մրցութային փուլն ավարտվել է. հայտնի է, թե ինչ արձան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Այսօր ամփոփվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը, գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Շնորհակալ եմ հանձնախմբին՝ ավելի քան 4 ամիս շարունակ սրտացավ աշխատանքի համար:

Հայաստանը պետք է կարողանա  նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի»։