Լրահոս
Քաղաքական
16:15
29.10.22
82

ՔՊ-ի «ներքին գործերը». իշխող կուսակցության համագումարին լրագրողների մուտքն արգելվում է

Իշխող քաղաքացիական պայմանագիրն իր 6-րդ կուսակցական համագումարն է անցկացնում: ՔՊ-ականներն այսօր կուսակցության նոր վարչակազմ կընտրեն՝ փակ, գաղտնի քվեարկությամբ: Լրագրողների մուտքը Մարզահամերգային համալիր արգելվել է, ՔՊ-ի ֆեյսբուքյան էջն է ուղիղ հեռարձակում համագումարի բաց հատվածը: Արմեն Խաչատրյանի խոսքով՝ լրատվամիջոցների մուտքն արգելվել է, որպեսզի լրագրողները չմասնակցեն կուսակցության ներքին գործերին: