Լրահոս
Քաղաքական
11:08
06.05.25
213

ՔՊ-ականները դեռ շատ փորձեր են անելու Գյումրու իշխանությունը յուրացնելու համար. Արսեն Բաբայան

Img default alt hy

Այս իշխանությունն ինքը չէր լինի, եթե չփորձեր Գյումրիում մի կեղտոտ բան անել: Փորձում են գողանալ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքի մանդատը, այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը։

Ըստ նրա՝ ՔՊ-ականները դեռ շատ փորձեր են անելու Գյումրու իշխանությունը յուրացնելու համար:

«Սրանք ժողովրդի քվեի վրա թքած ունեն»,- նշել է Բաբայանը։