Լրահոս
Քաղաքական
14:49
02.05.22
1 941

ՔՊ-ականներն արդեն բանակցում են ընդդիմադիրների հետ

Img default alt hy

Երեկվա հանրահավաքի, ինչպես նաև այսօրվա ակցիաների ժողովրդականությունից Փաշինյանն ու իր շրջապատը տագնապի մեջ են, ինչի պատճառով ՔՊ-ականներն արդեն միջնորդներ են փնտրում ընդդիմադիրների հետ: Այս մասին հայտնել է «Past.am»-ի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աղբյուրը։

Մեկ այլ աղբյուր՝ այս անգամ Ֆրանսիայի հրապարակից, փոխանցել է, որ 2018 թ. հեղափոխություն արած երիտասարդներից են առաջարկում իրենց ծառայություններն ու փորձը՝ ցանկանալով օգնել գործին:

Նրանք խոստովանել են, որ նախորդի համար իրենք շատ բան են արել, բայց «Նիկոլն իրենց քցել ա»։  

«Past.am»-ը այս տեղեկությունը փորձել է ճշտել ԱԺ պատգամավոր, փողոցային շարժումը առաջնորդող Իշխան Սաղաթելյանի հետ, ով, լսելով հարցը, միայն ասել է.

«Չեմ մեկնաբանում»: