Լրահոս
Քաղաքական
19:05
17.02.26
86

Բաքվում սարսափելի դատավճռից հետո Ռուբեն Վարդանյանի վերադարձը Հայաստան հնարավո՞ր է

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքվի ռազմական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 10 տարի նա կլինի սովորական, 10 տարի խիստ ռեժիմի բանտում: 

Վարդանյանի ընտանիքը սարսափեցնող, բայց սպասելի է անվանել  վճիռը, հայտարարել, որ  սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն: