Լրահոս
Հասարակական
21:03
11.11.22
136

Քննարկվել են Իջևանում Թումո տուփ տեղադրելու հետ կապված մի շարք հարցեր

Img default alt hy

Նոյեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Տավուշի մարզպետարանում ընդունել է Թումոյի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին:

Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, նրանք քննարկել են Իջևան քաղաքում Թումո տուփ տեղադրելու հետ կապված մի շարք հարցեր:
Կողմերը լիահույս են, որ շուտով Իջևան քաղաքն էլ կունենա իր Թումո տուփը, որտեղ համայնքի պատանիների համար հասանելի կդառնա Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածք:

Հանդիպմանը ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը:

Հանդիպման ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը Մարի Լու Փափազյանին հանձնել է հուշանվեր՝ ի նշան բարեկամության: