Լրահոս
Հասարակական
19:32
02.02.23
92

Քննարկվել են ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

Img default alt hy

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 1-ին հանդիպել է ձկնաբուծության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ձկնաբուծական տնտեսություններում արտադրական կարողությունների զարգացմանը, ջրային պաշարների խնայողաբար օգտագործմանն ու ջրօգտագործման առավել արդյունավետ համակարգերի կիրառմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև արտաքին շուկայում տեղական ձկնաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացմանն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։