Լրահոս
Քաղաքական
12:54
02.11.22
106

Քերոբյանը և Բենինի դեսպանն անդրադարձել են համագործակցության հնարավորություններին

Img default alt hy

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։

Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառությանը, գործարար կապերի ամրապնդմանը, արտահանումների կազմակերպմանն ու դրա հետ կապված լոգիստիկ ենթակառուցվածքների ապահովմանը վերաբերող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորություններին։