Լրահոս
Հասարակական
14:35
05.02.22
784

Քայլական Լուսինե Մխոյանի ավագանու լիազորությունները կդադարեցվեն․ նա բացակայել է նիստերից

Img default alt hy

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի ավագանու լիազորությունները կակադրեցվեն։ Այս մասին որոշում կընդունվի փետրվարի 8-ին սպասվող ավագանու նիստին։

Որոշման նախագծում նշված է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով` Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1.Վաղաժամկետ դադարեցնել Լուսինե Աշոտի Մխոյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները»։

«Իրավաբան.net»-ը հայտնում է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանված են ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, դադարման հիմքերը։

Հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից: