Լրահոս
Հասարակական
16:06
21.05.22
246

Քարհանքում պատահարի հետևանքով 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Img default alt hy

Մայիսի 20-ին` ժամը 12.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վերամբարձ կռունկի վթարի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել երկու քաղաքացի:

Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի վարչական տարածքի քարհանքում «ԶԻԼ» մեքենայի վերամբարձ հատվածը ծանրություն բարձրացնելիս շրջվելով հարվածել է Սերոբ Սահակյանին:

72-ամյա Սերոբ Սահակյանը և 55-ամյա մեքենավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Սերոբ Սահակյանը մահացել է:
 
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: