Լրահոս
Միջազգային
18:40
31.10.22
104

Քաոս Լիբանանում. երկիրը մնացել է առանց նախագահի և կառավարության

Առանց նախագահի և կառավարության մնացած Լիբանանը մխրճվում է քաոսի մեջ: Կիրակի այդ երկրի ղեկավար Միշել Աունը լքել է նախագահական պալատը՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից մեկ օր առաջ: 

Մինչև նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալը, խորհրդարանը նախագահ ընտրելու չորս անհաջող փորձ էր արել: Իսկ ըստ Սահմանադրության՝ եթե նոր նախագահ չի ընտրվում, կառավարությունը հրաժարական է տալիս: Այնպես որ հիմա Լիբանանը նաև կառավարություն չունի: