Լրահոս
Քաղաքական
18:22
11.05.22
128

Քաղաքապետարանի աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ շենքից

Img default alt hy

Արդեն 10 րոպե է ինչ ավարտվել է աշխատանքային ժամը, սակայն քաղաքապետարանի աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ շենքից, նրանք պատուհանից հետևում են դրսում կատարվող իրադարձություններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիրների «Դիմադրության» շարժման առաջնորդներն ու համակիրները փակել են Երևանի քաղաքապետարանի շենքը։ Ինչպես հայտարարել է Իշխան Սաղաթելյանը նրանց նպատակը, քաղաքապետարանի շենք մտնելը չէ, այլ պարզապես թույլ չտալ, որ աշխատակիցները դուրս գան շենքից, քանի որ այն դարձել է ՔՊ֊ի դյուքյանը։

Արծվիկ Մինասյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ սա ուղերձ է, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցները ևս գան և միանան համազգային պայքարին։