Լրահոս
Քաղաքական
22:15
02.05.25
211

Քաղաքացուն ծեծած թաղապետը մնում է պաշտոնին, «Հանրապետությունն» էլ՝ ՔՊ-ի կողքին. ի՞նչ կորոշի Ավինյանը

Նոր Նորքի համայնքապետարանում քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքները բացահայտող բլոգեր Արթուր Չախոյանին ծեծելու դեպքից 3 օր անց «Հանրապետություն» կուսակցությունը խոսեց բռունցքներին ազատություն տված թիմակցի հնարավոր հեռացման մասին: Կուսակցության հիմանդիր Արամ Զավենի Սարգսյանի խոսքով՝ եթե անգամ հեռացվի Տիգրան Տեր-Մարգարյանը, իրենք ՔՊ-ի հետ կոալիցիայից դուրս չեն գալու: Իսկ ի՞նչ է մտածում ՔՊ-ն: Երեք օր անց Տիգրան Ավինյանի աշխատակազմից որևէ արձագանք չկա իր նշանակած թաղապետի խուլիգանական պահվածքի վերաբերյալ: