Լրահոս
Հասարակական
18:16
16.05.22
169

Քաղաքացին ահազանգում է՝ ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել իր ավտոմեքենան և չեն վերադարձնում․ Բաբայան

Img default alt hy

Ճանապարհային ոստիկանությունը և Պարեկային ծառայությունը վերածվել են 90-ականների ГАИ-ի։ Քաղաքացին ահազանգում է, որ ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել իր ավտոմեքենան և չեն վերադարձնում, գրում է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

«ГАИ-ի площадка-ում հայտնել են, որ մեքենան բերել են командир-ի ցուցումով և կարող են վերադարձնել բացառապես նույն վերադասի ցուցումով:

Այսպիսի երևույթները, որ 90-ականներին շատ տարածված էին, վերջապես արմատախիլ էր արվել: Փաստորեն եվրոպայից միլիոններ ստանալով պարեկային ծառայություն ստեղծելով այս #մահաբեր իշխանությունը վերականգնում է նախկին բոլոր արատավոր երևույթները, որ երբևէ գոյություն են ունեցել»: