Լրահոս
Սպորտ
00:00
04.11.22
178

«Փյունիկը» պարտվեց «Բազելին» և դուրս մնաց ԿԼ մրցաշարից

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ «Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում հյուրընկալել էր Շվեյցարիան ներկայացնող «Բազելին»:

Հանդիպումը մեր թիմը սկսեց բավականին ակտիվ, և 3-րդ րոպեին երևանյան թիմի ֆուտբոլիստները սպառնացին հյուրերի դարպասին։

Հետագայում էլ հանդիպումն ընթանում էր հիմնականում հայկական թիմի առավելությամբ, բայց արդյունքում հաշիվը բացեցին հյուրերը․ 17-րդ րոպեին աչքի ընկավ Դարիան Մալեսը։ Իսկ մոտ 10 րոպե անց շվեյցարացիները կրկնապատկեցին իրենց թիմի առավելությունը՝ աչքի ընկավ Անտոն Կադեն։ Առաջին խաղակեսի երկրորդ հատվածն անցավ գրեթե հավասար պայքարում։ Խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ հյուրերի երկու գնդակի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի 8-րդ րոպեին մրցավարը կարմիր քարտով հեռացրեց «Բազելի» խաղացող Դան Նդոեին: 18 րոպե անց «Փյունիկը» կարողացավ հաշիվը դարձնել 1-2: Աչքի ընկավ Լուկա Յուրիչիչը: Ավելին անել, սակայն, երևանյան ակումբին չհաջողվեց: «Փյունիկը» դուրս մնաց մրցաշարից: