Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:37
15.01.21
82

Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամներին ներկայացրել է Փաշինյանի և Ալիևի հետ բանակցությունների արդյունքները

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, aysor.am-ի փոխանցմաբ՝ հայտնում է Կրեմլի կայքը:

Վլադիմիր Պուտինը  խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կայացած եռակողմ բանակցությունների արդյունքների մասին:

Քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության արդիական հարցեր: