Լրահոս
Հասարակական
20:45
29.05.23
159

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

Img default alt hy

Մայիսի 29-ին՝ ժամը 12։27-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արիջա» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել (մոտ 15 մ) և հայտնվել ճամփեզրի թեք հատվածում, տուժածներ չկան. առկա է կողաշրջման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարներն ավտոմեքենան (վարորդ՝ Օ․ Շ․, 4 ուղևոր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: